Նարեկ – 05/09/24
Ստորեւ կը հրատարակենք Նարեկի նամակը, որ կը հովանաւորուի տէր եւ տիկ. Մարք Փողարեանի կողմէ։
Բարեւ ձեզ,
Ես Նարեկ … եմ։ Ծնուել եմ 2016 թ. Մայիսի 11-ին։ Սովորում եմ Վարդենիսի համար 3 դպրոցի 2-րդ դասարանում։
Ապրում եմ մայրիկի եւ քոյրիկներիս հետ։ Սիրում եմ ֆուտբոլ խաղալ եւ սիրածս առարկան մաթեմատիկան է։
Իմ հայրիկս պատերազմի ժամանակ զոհուել է երբ ես 4 տարեկան էի։ Նա շատ լաւ եւ բարի հայրիկ էր, ինձ շատ էր սիրում։ Ես իմ հայրիկին յիշում եմ միշտ։
Ես շատ շնորհակալ եմ իմ սիրելի հովանաւորին, որ մեզ օգնում է, որ մայրիկս կարողանայ մեզ պահել։
Յարգանքներով Նարեկից