Լիա – 05/16/24
Ստորեւ կը հրատարակենք Լիայի նամակը, որ կը հովանաւորուի Զարմայր Սեդրաքեանի կողմէ։
Բարեւ, սիրելի հովանաւոր,
Ես Լիա … եմ, 10 տարեկան։ 44–օրեայ պատերազմի ժամանակ կորցրել եմ հօրս, դրանից յետոյ ու մինչեւ հիմա էլ դժուար պայմաններում է անցնում մանկութիւնս։ 9 ամիս բլոկատայի պայմաններում գոյատեւելուց յետոյ Սեպտեմբերի 19–ի պատերազմի պատճառով տեղահանուեցինք ընտանիքով Երեւան։ Մի քանի օր մեքենայի մէջ անցկացնելուց յետոյ տեղափոխուեցինք Կապան մօրաքրոջս տուն։ Մէկ ամիս այնտեղ մնալուց յետոյ տեղափոխուեցինք Հրազդան (Կապանի սահմանամերձ լինելու պատճառով)։
Հիմա մենք ընտանիքով բնակւում ենք Հրազդանում։ Ես յաճախում եմ տեղի թիւ 11 դպրոցի 5-րդ դասարան։
Յարգելի հովանաւոր, շնորհակալ եմ, որ այս դժուար պահին չէք մոռացել ու մինչեւ հիմա օգնում էք մեզ։