Այս նամակը գրած է Միքայէլը, որու հովանաւորն է Սեդա Ծատուրեան։
Բարեւ ձեզ, յարգելի հովանաւոր, ես … Միքայէլի մայրիկն եմ, տղաս վեց տարեկան է, դեռ տառաճանաչ չէ, այդ պատճառով եմ ես գրում նրա փոխարէն։ Միքայէլը յաճախում է մանկապարտէզ, շատ աշխոյժ եւ հետաքրքրասէր տղայ է, շատ ընկերասէր։
Իմ տղան շատ լաւ նկարում է, յաճախում է պատի խմբակ։ Շատ սիրում է հերքիաթներ եւ մեծ ոգեւորութեամբ խաղում է եւ նաեւ հեռուսատեսութեամբ նայում ֆուտբոլ։ Գիտի հանրաճանաչ բոլոր ֆուտբոլիստներին։
Միքայէլը շատ սիրում է քոյրիկին, միշտ միասին խաղում են, յաճախակի նաեւ վիճում, բայց շատ արագ հաշտւում են։
Մեծ ոգեւորութեամբ պատրաստւում է դպրոց գնալուն։
Մեծ երազանք ունի ի տղան՝ երազում է ինքնաթիռով ճամբորդելու մասին։
Յոյսով եմ յաջորդ նամակը կը գրի արդէն Միքայէլը եւ աւելի շատ կը պատմի իր մասին։