Սուսաննա – 07/04/2024
Այս նամակը գրած է Սուսաննան, որուն հովանաւոր է Սրբոց Վարդանանց եկեղեցւոյ (Փրաւիտընս, Ռոտ Այլընտ) կիրակնօրեայ վարժարանը։
Բարեւ Ձեզ, սիրելի հովանաւոր,
Ես Սուսաննան եմ, 7 տարեկան։ Սովորում եմ Գիւմրիի Խրիմեան Հայրիկի անուան թիւ 41 հիմնական դպրոցի 2բ դասարան, գերազանց առաջադիմութեամբ։
Ես հերոս Մանուէլ … աւագ դուստրն եմ։ Հայրս զոհուել է 44-օրեայ պատերազմի ժամանակ։ Ես ապրում եմ քաղաք Գիւմրիում մայրիկիս եւ քոյրիկիս հետ։
Յաճախում եմ մի քանի խմբակների՝ պարի, մանրանկարչութեան եւ ռուսաց լեզուի։ Ձեզանից շատ շնորհակալ եմ որ այս դժուարին օրերին իմ ընտանիքի կողքին էք եւ աջակցում էք մեզ։
Աստուած օրհնի Ձեզ եւ Ձեր ընտանիքը։ Ես Ձեզ շատ-շատ սիրում եմ։
Սիրով՝ Սուսաննայից