Գրիգոր – 07/11/24
Այս նամակը գրած է Գրիգորը, որ կը հովանաւորուի Սահակ Տէրտէրեանի կողմէ։
Բարեւ ձեզ։ Ես … Գրիգորն եմ։ Ապրում եմ Աբովեան քաղաքում։ Սովորում եմ տեղի կրթահամալիրում 12–րդ դասարանում։ Դասերի հետ մէկտեղ աշխատում եմ, որ մամայիս օգնեմ ֆինանսական հարցերով։ 3 տարի կարատէի էի գնում, բայց տարուց աւել է դուրս եմ եկել, որ աշխատեմ։ Դպրոցս աւարտելուց յետոյ երեւի ոչ մի տեղ չսովորեմ, մի քանի ամիս աշխատեմ, որ գնամ բանակ, չնայած չեմ ուզում բանակ գնամ ու մամայիս մենակ թողեմ։
Մենք մամայիս հետ ապրում ենք հանրակացարանի մի սենեակում։ Երազում եմ որ նորմալ տուն ունենանք, առանձին սենեակներ ունենանք։
Ես շնորհակալ եմ ձեզանից էսքան ժամանակ մեզ օգնելու համար։ Աստուած բոլորիս հետ։