Նամակ Հայաստանէն

Նարեկ – 07/18/24

Նամակը գրած է Նարեկը, որ կը հովանաւորուի տէր եւ տիկ. փրոֆ. Նիքլաս Էքոնոմիտէսի կողմէ։

Բարեւ Ձեզ,

Ես Նարեկ … եմ՝ Արմէն … 16 տարեկան որդին, ով չի մտածում այլ երկրներում ապրող 16 տարեկան պատանիների նման։ Ես մի քանի օրում մեծացել եմ, որովհետեւ ականատեսն եմ եղել հայրենիքիս կորստին։ Մտածում էի հօրս կորստից յետոյ այլեւս ոչինչ ինձ ցաւ չի պատճառի, բայց կորցնել այն հողը, որի համար կորցրի հօրս, անտանելի ցաւ է։

Անասելի ծանր էր գաղթի ժամանակ՝ մղձաւանջային ու դժոխային ճանապարհ, իսկ Հակարիի կամուրջը՝ սատանայի կամուրջ, որից այն կողմ թաղեցի 16 տարիներս՝ մանկութիւնս, երջանիկ օրերս։

Այսօր ընտանիքիս հետ ապրում եմ Ձորաղբիւր գիւղում, յաճախում դպրոց, փորձում օգնել մօրս, ով ինձ հետ բազում յոյսեր է կապել։ Աստծուց խնդրում եմ, որ այլեւս փորձութիւնների չենթարկի մեզ եւ օգնի առաջ նայել։

Շնորհակալ եմ, որ օգնում էք ընտաիքիս, խնդում եմ եղէք մեր կողքին։