Կարոլինա – 08/01/24
Նամակը գրած է Կարոլինան, որ կը հովանաւորուի Հէրրի Սէօյլէմէզեանի կողմէ։
Բարեւ ձեզ, մեր սիրելի հովանաւորներ,
Ես … Կարոլինան եմ, Սիփան …ի դուստրը։ Ես ութ տարեկան եմ, սովորում եմ 3-րդ դասարանում։ Ես շատ եմ սիրում պարել։ Մայրիկս խոստացել է, որ պէտք է ինձ տանի պարի խմբակ։ Ես շատ եմ ուզում, որ աշխարհում ոչ մի երեխայ չտխրի։ Իմ երազանքն է, որ աշխարհին խաղաղութիւն լինի։ Որ հայը ապրի իր հայրենիքում։ Մեր դասարան Արցախից երեխաներ են եկել։ Մենք նրանց շատ ենք սիրում, նրանց շատ լաւ ընդունեցինք, բայց տխրում եմ, երբ տեսնում եմ, որ իրենք ուզում են գնալ իրենց տները, բայց չեն կարողանում։ Ես ուզում եմ, որ մենք բոլորս յաղթենք թշնամուն։