Սոֆի – 08/15/24
Յարգելի հովանաւոր,
Ես Սոֆին եմ, սովորում եմ 9–րդ դասարանում։ Ապրում եմ Երեւանից շատ-շստ հեռու մի փոքրիկ քաղաքում՝ Սիսիանում։ Մեր քաղաքը իսկական մշակութային օջախ է, ունի երաժշտական, գեղարուեստի, պարի, շախմատի, սպորտի դպրոցներ, որոնք կայացած եւ լաւ յարգուած են մեր հանրապետութիւնում։ Անցած տարի աւարտեցի երաժշտական դպրոցը։ Վերջին 7–րդ տարին արդէն չէի ուզում գնալ, որոշել էի ընդհատել ուսումս։ Ինչեւէ, լաւ գնահատականներով, բայց մի կերպ աւարտելուց յետոյ, անասելի կարօտ զգացի։ Որոշ ժամանակ առաջ գնացել եմ երկար քայլել դպրոցի միջանցքներով, հանդիպել ուսուցչուհուս ու մի լաւ զրուեցլ։ Հիմա դաշնամուրի դասերս աւելի յաճախ եմ նուագում, քան սովորելու տարիներին։
Այս տարի աւարտելու եմ նաեւ գեղարուեստի դպրոցը, շատ եմ սիրում քանդակի եւ նկարչութեան ժամերը, իսկ գոբելէնը եւ ասեղնագործութիւնը մի տեսակ իմը չեն։ Սկզբում ցանկանում էի անիմատոր դառնալ, մուլտ հերոսներ նկարել։ Յետոյ որոշեցի հագուստի մոդելաւորող, իրաւաբան, դերասանուհի ու էլի լիքը բաներ դառնալ։ Մի խօսքով՝ գլխումս ամէն ինչ շատ խառն է։
Յարգելի բարերար, շնորհակալութիւն այս դժուարին ժամանակներում մեր ընտանիքի կողքին լինելու համար։ Մեր միօրինակ կեանքը լցուած է հայրիկի մասին յիշողութիւններով եւ լաւ ապագայի յոյսով։ Եւ Ձեր ուշադրութիւնը մեզ համար անգին է։
Սիրով՝ Սոֆիից