Նամակ Հայաստանէն

Գիսանէ – 08/29/24

Այս նամակը գրած է Գիսանէն, որ կը հովանաւորուի Մայքլ Գրոյեանի կողմէ։

 

Բարեւ, սիրելի հովանաւոր, 

Ես Գիսանէն եմ, 8 տարեկան, սովորում եմ երրորդ դասարանում, ապրում եմ մայրիկիս եւ փոքրիկ քոյրիկիս հետ Երեւան քաղաքում։ Ես շատ եմ կարօտում Ստեփանակերտի տունը, իմ փափուկ խաղալիքներին ու տատիկիս նուիրած հեքիաթների գրքերին։ Ես ունէի մի նապաստակ, հայրիկս էր նուիրել, չեմ հասցրել վերցնել ինձ հետ։ 

Մենք Սեպտեմբեր ամսին մի կերպ փախել ենք մեծ աւտոբուսներով, չենք պատկերացրել, որ էլ յետ չենք գնա։

Հիմա ես շատ եմ յիշում իմ հայրենի քաղաքն ու իմ հայրիկին։

Շնորհակալութիւն Ձեզ, որ օգնում էք մեզ…