Նամակ Հայաստանէն

Ռուզաննա – 09/05/24

Նամակը գրած է Ռուզաննան, որ կը հովանաւորուի Զիթա Խաչատուրեանի կողմէ։

 

Բարեւ, իմ սիրելի հովանաւոր, 

Ես … Ռուզաննան եմ, սովորում եմ 3րդ դասարանում, գերազանցիկ եմ։ Սիրում եմ մաթեմատիկա առարկան։
Յաճախում եմ երաժշտական դպրոց։ Սիրում եմ նուագել դաշնամուր։ Շատ մեծ հաճոյքով եմ գնում երաժշտական դպրոց։ Ազատ ժամանակ ընթերցանութեամբ եմ զբաղւում, կարդում եմ գեղարուեստական գրքեր։
Սիրում եմ երբ մայրիկիս հետ խոհանոցում կարկանդակ եմ պատրաստում։
Հանգիստս անց եմ կացնում իմ հայրենի գիւղում՝ Առաջաձորում։ Շատ եմ սիրում իմ գիւղը։ Այնտեղ փոքրիկ այգի ունենք։ 

Շատ շնորհակալ եմ հովանաւորելու համար։