Նամակ Հայաստանէն

Ռոզա – 09/19/24

Նամակը գրած է Ռոզան, զոր կը հովանաւորէ Ռոսվիթա Ֆրակոմեթի։

Ջերմ ողջո՜յն Ջերմուկից,

Յարգելի բարերար,

Ձեզ ողջունում եւ գրում է Ռոզա…։ Ես ապրում եմ Հայաստանի Հանրապետութեան Վայոց Ձոր մարզի Ջերմուկ քաղաքի Կեչուտ համայնքում։

Ես 15 տարեկան եմ, յաճախում եմ Ջերմուկ կրթահամալիրի 9ա դասարանում։ Ես լաւ եմ սովորում եւ պատրաստւում եմ քննութիւնների։ Ես առայժմ մասնագիտութիւն չեմ ընտրել, սակայն ինչ էլ որ ընտրեմ՝ պէտք է լաւ մասնագէտ դառնամ, որպէսզի պիտանի լինեմ իմ երկրին եւ ընտանիքիս։

Ես ապրում եմ իմ մայրիկի եւ հիւանդ հօրեղբօրս հետ։ Իմ հայրիկը՝ Ապաւէն…, զոհուել է Արցախում, 44օրեայ պատերազմի ժամանակ։ Իմ մեծ եղբայրը՝ Ռոբերտը, ամուսնացած է եւ ունի 2 հրաշք բալիկ՝ Մոնթէն եւ Էմիլին։ Իսկ իմ կրտսեր եղբայրը՝ Նարեկը, գնացել է արտագնայ աշխատանքի։ Իսկ մայրիկս՝ Սրբուհին, խնամում է հօրեղբօրս՝ Պարգեւին, ժամանակ առ ժամանակ աշխատում է առողջարանում՝ բուժքոյր։

Այսքանը համառօտ իմ եւ իմ ընտանիքի մասին։

Յարգելի բարերար, ես անչափ շնորհակալ եմ ինձ տրամադրած բարեգործութեան համար, այն մի փոքր մեղմացնում է իմ ընտանիքի հոգսը։

Շնորհակալութիւն։

Յարգանքով՝ Ռոզա