Լիա – 09/26/24
Նամակը գրած է Լիան, զոր կը հովանաւորեն տէր եւ տիկ. Վահէ եւ Յասմիկ Տոմպալակեանները։
Ես … Լիան եմ։ Հերոս փոխգնդապետ Յովհաննէս… դուստրը։ Սովորում եմ դպրոցում, փոխադրուեցի 6–րդ դասարան։ Շատ սիրում եմ կարդալ, պատմուածքներից շատ եմ սիրում «Մկների ժողովը»։ Սիրում եմ նաեւ դիտել հաղորդումներ աշխարհի մասին։ Երազում եմ տեսնել Փարիզ քաղաքը։ Հայրիկիս աշխատանքի հետ կապուած ապրել եմ Հայաստանի գրեթէ բոլոր մարզերում։ Բայց ամենից շատը սիրում եմ Տաւուշի մարզը՝ մասնաւորապէս Իջեւան քաղաքը, որտեղ ես յաճախել եմ 1–ին դասարան, եւ որտեղ մենք ամբողջ ընտանքով վերջին անգամ եղել ենք բոլորս միասին։ Ամէն անգամ Ւջեւան գնալիս այցելում ենք զօրամաս, որտեղ տեղադրուած է հայրիկիս յուշաքարը։