Ի՞նչ Պատահեցաւ Այս Շաբաթ Հայոց Պատմութեան Մէջ

Դաւիթ – 10/04/24

Այս շաբթուան նամակը գրած է Դաւիթը, որուն հովանաւորն է տիկ. Շուշան Վարդանեան-Պարպա։

Ես՝  Դաւիթ…, ծնուել եմ Ստեփանակերտ քաղաքում։ Ես 12 տարեկան եմ։ Մենք մեր ընտանիքով ապրում էինք Շուշի քաղաքում։ Ես յաճախում եմ երաժշտական դպրոցի դհոլի խմբակ եւ մանկապատանեկան ստեղծագործութեան խմբակ։ 44-օրեայ պատերազմից յետոյ հայրիկիս եւ Շուշին կորցնելուց յետոյ մենք տեղափոխուեցինք Ստեփանակերտ քաղաքը։ Շարունակում էի յաճախել Խ. Աբովեանի միջնակարգ դպրոց։ Ես սիրում եմ զբաղուել ձկնորսութեամբ, բոյսերով եւ հեծանիւ վարելով։ Արցախի ամբողջական յանձնումից յետոյ ես մայրիկիս եւ քոյրիկիս հետ հաստատուել ենք Մայր Հայաստանի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում։ Ես փոխուեցի 7րդ դասարան։