Նամակ Հայաստանէն

Թամարա – 10/10/24

Այս շաբթուան նամակը գրած է Թամարան, որուն հովանաւորեն են տիկ. Մարալ Յարութիւնեան եւ օր. Թամար Յարութիւնեան։

Ես Թամարան եմ։ Սովորում եմ Բասէն գիւղի միջնակարգ դպրոցում։ Սիրում եմ բոլոր առարկաները։ Ես սովորում եմ 2-րդ դասարանում։ Դասերից յետոյ ես յաճախում եմ երգի խմբակի։ Շուտով մասնակցելու եմ երգի փառատօնին։ Շատ եմ սիրում իմ քոյրիկներին։ Երբ մեծանամ ուզում եմ դառնալ խոհարար։ Դասերս սովորելուց յետոյ սիրում եմ նկարել։ Մայրիկս օգնում է դասեր սովորելուն։