Այս նամակը գրած է Սերգէյը, որ կը հովանաւորուի Արամ եւ Ճիւն Տարմանեանի կողմէ։
Բարեւ, անծանօթ հովանաւոր,
Ես՝ Սերգէյ … եմ, սովորում եմ Երեւանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտէտի 2-րդ կուրսում։ Միաժամանակ 2 սուրբ համազգեստ եմ կրում՝ բժշկի եւ զինուորականի։
Պլանաւորում եմ դառնալ լաւ բժիշկ, ծառայել Հայաստանի Հանրապետութեանը եւ մնալ իմ հայրենիքում։
Ձեր հովանաւորութիւնն ինձ աւելի է պարտաւորեցնում։
Ես Ձեզ ցանկանում եմ երկար տարիների առողջ ու երջանիկ կեանք։
Ես երախտապարտ եմ ձեզ՝ Ձեր հովանաւորութեան համար։
Յարգանքներով՝ Ս.
Հոկտեմբերի 8, 2024