Տիգրան – 10/24/24
Այս նամակը գրած է Տիգրանը, որ կը հովանաւորուի տէր եւ տիկ. Վրէժ Յակոբեանի կողմէ։
Բարեւ, իմ հարազատ բարերար,
Ես Տիգրանն եմ, 15 տարեկան։ Ապրում եմ արդէն սահմանամերձ դարձած Կապան քաղաքում։ Այս տարի փոխադրուել եմ 10-րդ դասարան։ Սովորում եմ Կապանում նոր բացուած «Արհեստական Բանականութիւն» դասարանում, որն իմ համար շատ հետաքրքիր է։ Իններորդ դասարանում մի քիչ բարդ էր, քանի որ քննական դասարան էր, սակայն չարչարանքս անարդիւնք չէր, քանի որ լաւ եմ յանձնել քննութիւններս։ Նոր դասարանում նոր ընկերներ եմ ձեռք բերել, միեւնոյն ժամանակ, շփւում եմ նաեւ նախկին դասընկերներիս հետ։
Դասերից բացի յաճախում եմ նաեւ «Թումօ» կենտրոն եւ լողի։
Ունեմ շատ երազանքներ, բայց այս պահին ամենամեծ երազանքս խաղաղութիւնն է, ցանկանում եմ աշխարհի բոլոր անկիւններում խաղաղութիւն լինի, թող բոլորս ապրենք հաշտ ու համերաշխ։
Յարգանքներով՝
Տիգրան