Նամակ Հայաստանէն

Էմմա – 10/31/2024

Այս նամակը գրած է Էմման, որ կը հովանաւորուի Վըրճինիա Զաքարեանի կողմէ։

Յարգելի՛ բարերար, ցանկանում եմ անկեղծ շնորհակալութիւն յայտնել Ձեզ ձեր աջակցութեան եւ օգնութեան համար։

Ձեր բարեգործութիւնը կարեւոր ներդրում ունի իմ կեանքում, այն ոգեշնչում է ինձ շարունակել առաջ շարժուել՝ յաղթահարելով բոլոր դժուարութիւնները։ Ձեր սրտացաւութիւնն ու մարդասիրութիւնը ոչ միայն նիւթական աջակցութիւն են, այլեւ յոյսի եւ ուժի աղբիւր։

Շատ եմ գնահատում Ձեր կատարաօծ աշխատանքն ու Ձեր հոգատարութիւնը։

Ձեր արարքը օրինակ է շատերի համար, եւ ես երախտապարտ եմ, որ Ձեր բարի գործի շահառուն եմ։

Յարգանքով՝

Էմմա

Արդէն սովորում եմ համալսարանի երկրորդ կուրսում, սակայն այս տարի ամէն բան աւելի հեշտութեամբ է ստացւում համալսարանում, քանի որ նախորդ տարուայ դժուարութիւններն ու ստացածս փորձը փորձում եմ ի շահ ինձ օգտագործել։ Մասնակցում եմ համալսարանում կազմակերպուող միջոցառումներին, լեզուի խմբակներին եւ փորձում եմ հնարաւորինս լաւ դրսեւորել ինձ՝ ուսանողական ակտիւ կեանք վարել, լաւ սովորել, քանի որ ապագայում պլանաւորում ուսումս արտերկրում շարունակել։

Համալսարանից դուրս նաեւ կիթառի դասերի էի յաճախում, սակայն ժամանակի սղութեան պատճառով այլեւս չեմ հասցնում շարունակել, բայց տանն ինչ-որ չափով նոր բաներ սովորում եմ, քանի որ ապագայում ինձ նաեւ երաժշտութեան բնագաւառում եմ պատկերացնում։