Նամակ Հայաստանէն

Գոռ – 11/7/2024

Այս նամակը գրած է Գոռը, որ կը հովանաւորուի Սահակ Տէրտէրեանի կողմէ։

Ջերմ բարեւներս «Մեծն Ներսէս» բարեգործական կազմակերպութեան բոլոր անդամներուն։

Ես Գոռն եմ Արցախից, այո, Արցախից եմ, այն դրախտավայրից որը ողողուած է մեր քաջորդիների արեամբ։

Ես չեմ ուզում իմ ազգը իր մէջ մտցնի տարբերութիւններ՝ արցախցու, գիւմրեցու, ապարանցու կամ Սփիւռքում ապրող հայերի։ Եկէք բոլորս համախմբուենք եւ դառնանք միասնական, մեր բարեգործների մեծամասնութիւնը Սփիւռքում է եւ սատար է կանգնած իր նմանների կրթութեան համար, կատարում է բարի գործեր եւ շնորհակալ եմ ես անձամբ բոլորին։

Թող աշխարհում էլ ոչ մի մանուկ չկորցնի իր ծնողներին, թող կորչի պատերազմը, եւ ձեր կատարած բարեգործութիւնները այսուհետ լինեն երկրի բարգաւաճման համար։

Շնորհակալութիւն ձեզ բարի գործերի համար։

Գոռ

1 Հոկտեմբեր, 2024