Նիկոլայ – 11/14/24
Նամակը գրած է Նիկոլայը, որ կը հովանաւորուի տէր եւ տիկ. Աշոտ Թումայեանցի կողմէ։
Յարգելի հովանաւոր,
Ես Նիկոլայն եմ՝ տասնվեց տարեկան։ Ծնուել եմ Գորիսում։ Հայրս մասնագիտութեամբ ինժեներ-մեխանիկ էր, մայրս՝ անգլերէնի ուսուցչուհի։ Ունեմ քոյր ու եղբայր։
Դեռեւս փոքր հասակից հայրիկս իմ մէջ սահմանել է սէր հայրենիքի, ծննդավայրիս նկատմամբ։ Նա իմ լաւ ընկերն էր, սիրում էր մեզ էքսկուրսիաների տանել, ծանօթացնել Գորիսի ամէն մի անկիւնը։ Բայց այս դաժան պատերազմը տարաւ մեզնից մեր ամենաթանկն ու սիրելին։ Կարօտում եմ հայրիկիս, յիշում եմ մեր ամէնօրեայ զրոյցներն ու նրա տուած ինձ համար ամենաթանկ խորհուրդները։
Ես սովորում եմ 11–րդ դասարանում։ Նախասիրութիւններիցս են նկարչութիւնը եւ երաժշտութիւնը։ Նուագում եմ կիթառ եւ դաշնամուր։ Յաճախում եմ նկարչութեան դասերի, որպէսզի կարողանամ ընդունուել Ճարտարապետական համալսարան։
Կ՚ուզենայի շատ ճանապարհորդել, ծանօթանալ տարբեր մշակոյթների հետ։
Յարգանքով՝ Նիկոլայ