Անահիտ – 11/21/24
Նամակը գրած է Անահիտը, որ կը հովանաւորուի տիկ. Ճոան Մուրատեանի կողմէ։
Բարեւ ձեզ, սիրելի հովանաւոր, յուսով եմ լաւ էք։
Ես … Անահիտն եմ։ Վանաձոր քաղաքից եմ, սակայն ուսման պատճառով այս պահին բնակւում եմ Երեւանում։
Սովորում եմ Երեւանի պետական բժշկական համալսարանում։ Արդէն վեցերորդ՝ աւարտական կուրսում եմ։ Այս տարին իմ համար շատ ճակատագրական ու որոշիչ է, քանի որ ընտրելու եմ նեղ մասնագիտութիւն։
Որոշել եմ դառնալ ռեւմատոլոգ։ Բայց ի հարկէ լաւ մասնագէտ դառնալու համար դեռ շատ ճանապարհ ունեմ անցնելու։ Պէտք է երկու տարի էլ սովորեմ օրդինատուրայում եւ ուզում եմ վերապատրաստում անցնել արտասահմանում։ Պլաններ ունեմ ուսման աւարտից յետոյ վերադառնալ հայրենի քաղաք եւ որոշ ժամանակ այնտեղ աշխատել։ Քանի որ մարզերում միշտ էլ մասնագէտի կարիք կայ։
Ես գրում եմ իմ խորին շնորհակալութիւնը յայտնելու Ձեր առատաձեռն աջակցութեան համար։
Ձեր ներդրումը ոչ միայն օգնել է ինձ ֆինանսապէս, այլ նաեւ քաջալերել եւ մղել է աւելի վճռական լինել իմ նպատակին հասնելու համար։
Ձեր հովանաւորութիւնը մեծ դեր ունի իմ առաջընթացի համար։ Կրկին շնորհակալութիւն Ձեր արժէքաւոր աջակցութեան համար, որը ես միշտ կը յիշեմ խորին յարգանքով եւ երախտագիտութեամբ։
Աստուած օրհնի Ձեզ եւ Ձեր ընտանիքը։
Յարգանքներով՝ Անահիտ