Նամակ Հայաստանէն

Արմէն – 12/5/24

Նամակը գրած է Արմէնը, որ կը հովանաւորուի տէր եւ տիկ. Վահէ եւ Յասմիկ Տոմպալակեաններու կողմէ։

 

Բարեւ, սիրելի հովանաւոր,

Ես արդէն 11 տարեկան եմ։ Յաճախում եմ 6րդ դասարան։ Ունեմ շատ ընկերներ։ Ուսուցչուհիները շատ լաւն են։ Դպրոցում անցնող առարկաներից ամենից շատ եմ սիրում բնագիտութիւնը, մաթեմատիկան, մայրենին, անգլերէնը եւ նկարչութիւնը։

Վերջերս ուզում եմ գիտնական դառնալ։ Ինձ դուր է գալիս տիեզերքը։ Դուր է գալիս տիեզերքի այն, թէ ինչ մեծ է, ինչ գեղեցիկ է եւ ոնց է տեղաւորւում տիեզերքում այդքան բան։

Վերջերս մենք շունք ենք ձեռք բերել։ Նրա անունը Չապի է։ Նա Դեկտեմբերի 14-ին դառնալու է 9 ամսական։ Շատ խելօք է, սիրում է խաղալ, վազվզել եւ ինչ տեսնում է՝ վերցնում է եւ սկսում է ծամել։ Շատ բրդոտ է։ Բոլորը ասում են իրեն փափուկ խալալիք կամ էլ՝ պուֆիկ։ Ինչպէս ես՝ նաեւ Չապին սիրում ենք փոքր երեխաներին Ես հիմա ապրում եմ տատիկիս եւ մեծ եղբօրս հետ։ Տատիկս ամէն ինչում մեզ օգնում է։ Տատիկս նաեւ շատ համեղ կերակուրներ է պատրաստում։

Մեծ եղբայրս ծնուել է Յունուարի 8ին։ Նա դառնալու է այս տարի 19 տարեկան։ Նա ուզում է ծրագրաւորող դառնալ։ Շատ է սիրում ֆուտբոլ։ Շնորհակալ եմ, որ հետաքրքրւում էք ինձանով։

Յարգանքներով՝ Արմէնից