Prelacy News

Արինա – 12/19/24

Այս նամակը գրած է Արինան, որ կը հովանաւորուի տէր եւ տիկ. Աշոտ Թումայեանցի կողմէ։

Սիրելի հովանաւոր, 

Բարեւ ձեզ, ես Արինա … եմ, 13 տարեկան։ Ես Արցախից եմ՝ Ասկերանի շրջանի Պատարա գիւղից։ Արդէն անցել եմ 3 պատերազմի միջով՝ քառօրեայ, 44-օրեայ եւ 23 Սեպտեմբերի 2019։ Ամէն մի պատերազմ մեր սրտերում թողեց անդառնալի ցաւեր։ Ամենից դաժանը 44օրեայ պատերազմն էր, որը ինձնից խլեց իմ ամենաթանկին. հայրիկիս։

Դրանից դեռ ուշքի չեկած սկսուեց 23 Սեպտեմբերի 19ի պատերազմը, որը էլի կպաւ մեր սրտին տանելով մօրաքրոջս մինուճար որդուն։ Երկու օրուայ ընթացքում մենք բռնի տեղահանուեցինք թողնելով ամէն ինչ եւ ամենակարեւորը՝ հայրիկիս գերեզմանը։ Մի կերպ անցնելով այդ սարսափելի ճանապարհը, եկանք Արարատի մարզի Գեղազատ գիւղ։ Վարձով ենք ապրում, մի քանի ամիս դպրոց յաճախելուց յետոյ, գնացինք Արարատ քաղաք։ Հիմա այստեղ եմ դպրոց յաճախում։ Ապրում եմ մայրիկիս եւ եղբայրներիս հետ։