Նամակ Հայաստանէն

Վահէ – 1/2/25

Այս նամակը գրած է Վահէն, որ կը հովանաւորուի Գեղամ Շրիկեանի կողմէ։

 

Բարեւ ձեզ, սիրելի հովանաւոր, 

Ես… Վահէն եմ, ապրում եմ մայրիկիս եւ քոյրիկիս հետ հայրիկիս հօրեղբօր տանը։ Ես երազում եմ, որ ունենանք մեր բնակարանը, որպէսզի երեքով ապրենք ուրախ եւ երջանիկ։

Ես սովորում եմ երկրորդ դասարանում, ի դէպ՝ գերազանց։ Ես սիրով յաճախում եմ պարի եւ ֆուտբոլի։ Պարի ասպարէզում ունեմ բազում յաջողութիւններ, իսկ ֆուտբոլի մէջ սկսնակ եմ, բայց այս ասպարէզում յաջողութիւնները դեռ առջեւում են։

Ես, որ մեծանամ, հայրիկիս նման հզօր զինուոր եմ դառնալու, որ պաշտպանեմ իմ հայրենիքը, մայրիկիս եւ քոյրիկիս։ Ես ուզում եմ, որ մարդիկ մահանան ծերութիւնից, այլ ոչ թէ հիւանդութիւններից եւ պատերազմներից։ Ես նաեւ ուզում եմ, որ բոլոր մարդիկ լինեն երջանիկ եւ ապրեն խաղաղ երկնքի տակ։