Սմբատ – 1/16/25
Այս նամակը գրած է Սմբատը, որ կը հովանաւորուի Ժիրայր Մուղամեանի կողմէ։
Քաղցր բարեւներ Ձեզ բոլորիդ։
Ձեզ գրում է … Սմբատը։ Ես սովորում եմ Մոնթէ Մելքոնեանի անուան վարժարանում, միւս տարի ես աւարտում եմ վարժարանը եւ ուսումս շարունակելու եմ Վազգէն Սարգսեանի անուան ռազմավարժական համալսարանում։ Ես շատ եմ սիրում զինուորականի մասնագիտութիւնը եւ ուզում եմ դառնալ լաւ սպայ եւ պաշտպան իմ հայրենիքիս։
Վարժարանում շատ հետաքրքիր է անցնում։ Ես վարժարանում ունեմ լաւ ընկերներ, բոլորս էլ մեծ սիրով ենք սովորում։ Դասերից բացի մենք պարապում ենք սպորտով։ Վարժարանում յաճախակի մասնակցում ենք միջոցառումների։ Ես ինձ շատ լաւ եմ զգում այնտեղ։ Ամառային արձակուրդներին գալիս ենք տուն։ Ամառային արձակուրդներին լինում եմ տանը տատիկիս եւ եղբօրս կողքին։ Ես տատիկիս շա՜տ եմ սիրում։ Շատ հարցերում օգնում եմ տատիկիս։ Աւարտելուց յետոյ կը ծառայեմ, որից յետոյ կը շարունակեմ ուսումս եւ ապագայում կը դառնամ լաւ մարդ եւ լաւ սպայ։
Այս ամառ շատ շոգ էր եղանակը ։ Ամբողջ օրը անցկացնում եմ տանը, գրքեր կարդում, հեռուստացոյց եմ նայում։ Երեկոյեան եղբօրս հետ դուրս ենք գալիս տանից քայլելու։ Յաճախում ենք եկեղեցի, աղօթում եմ որ աշխարհում լինի խաղաղութիւն որ ապրենք խաղաղ երկնքի տակ։ Եւ աղօթում եմ Ձեզ համար որ լինէք առողջ եւ երջանիկ։
Բարեւներս բոլորիդ՝
Սմբատ