Նամակ Հայաստանէն

Էլիզա – 01/23/24

Այս նամակը գրած է Էլիզան, որ կը հովանաւորուի տէր եւ տիկ. Սարգիս եւ Ատրինէ Ներսէսեաններուն կողմէ։

Բարեւ, իմ շատ սիրելի հովանաւոր,

Ես Էլիզան եմ։ Ես արդէն 14 տարեկան եմ։ Այս տարի ես փոխուեցի 8րդ դասարան։ Ես շատ եմ սիրում նկարչութիւն անել եւ դաշնամուր նուագել։ Ես եւ իմ դասընկերուհիները շատ յաճախ ենք հանդիպում եւ հետաքրքիր խաղեր ենք խաղում։ Ես շատ եմ սիրում իմ դասապահը եւ դպրոցը։ Ուզում եմ շուտ մեծանալ եւ դառնալ դեղագէտ, օգնել մայրիկիս դեղատանը։ Ես շատ եմ ուզում ուսումնասիրել տարբեր դեղեր։  

Ես դպրոցից գալիս եմ տուն եւ օգնում շատ գործերով ընտանիքիս։ Ես ապրում եմ գիւղում։ Ես շատ եմ սիրում Երեւանը։ Իմ ամենասիրելի եղանակը ձմեռն է։ Ես շատ եմ սիրում նոր տարին, որովհետեւ նա իր հետ բերում է հրաշքներ։ Նոր տարուայ գիշերը Ձմեռ Պապիկը բոլոր մանուկներին բաժանում է նուէրներ եւ այդ օրը բոլորի տներում ուրախութիւն է տիրում՝ եմ մեծ, եւ փոքր սպասում են ինչ-որ հրաշքի։

Յարգանքներով՝ Էլիզա