Էրիկա – 01/30/254
![](https://armenianprelacy.org/wp-content/uploads/2025/01/3631-erika-lalayan-letter-e1738273932916.jpg)
Այս նամակը գրած է Էրիկան, որ կը հովանաւորուի Հենրի Տէյվիսընի կողմէ։
Բարեւ ձեզ, ես Էրիկա … եմ, 9 տարեկան։ Մենք ապրում էինք Արցախում, պատերազմից յետոյ մեծ դժուարութեամբ տեղափոխուեցինք Հայաստանի Հանրապետութիւն։ Սովորում եմ Չարենցաւանի թիւ 6–րդ հիմնական դպրոցում 4–րդ դասարանում։ Արդէն երեք ամիս է ինչ մայրիկս ինձ հետ չէ, մահացել է, եւ ես հիմա տատիկիս խնամակալութեան տակ եմ։ Դպրոցում ձեռք եմ բերել նոր ընկերներ։ Ինձ համար շատ դժուար է առանց իմ մայրիկի եւ հայրիկի։ Հայրիկս էլ զոհուել է 44–օրեայ պատերազմում։ Բայց ես ամէն ինչ կ՚անեմ, իմ լաւ սովորելով, իմ վարքով, իմ ձեռքբերումներով, որպէսզի նրանց լրացնեմ եւ նրանց չապրած տարիները ես ապրեմ։