Նամակ Հայաստանէն

Էրիկա – 01/30/254

Այս նամակը գրած է Էրիկան, որ կը հովանաւորուի Հենրի Տէյվիսընի կողմէ։

Բարեւ ձեզ, ես Էրիկա … եմ, 9 տարեկան։ Մենք ապրում էինք Արցախում, պատերազմից յետոյ մեծ դժուարութեամբ տեղափոխուեցինք Հայաստանի Հանրապետութիւն։ Սովորում եմ Չարենցաւանի թիւ 6րդ հիմնական դպրոցում 4րդ դասարանում։ Արդէն երեք ամիս է ինչ մայրիկս ինձ հետ չէ, մահացել է, եւ ես հիմա տատիկիս խնամակալութեան տակ եմ։ Դպրոցում ձեռք եմ բերել նոր ընկերներ։ Ինձ համար շատ դժուար է առանց իմ մայրիկի եւ հայրիկի։ Հայրիկս էլ զոհուել է 44օրեայ պատերազմում։ Բայց ես ամէն ինչ կ՚անեմ, իմ լաւ սովորելով, իմ վարքով, իմ ձեռքբերումներով, որպէսզի նրանց լրացնեմ եւ նրանց չապրած տարիները ես ապրեմ։