Նամակ Հայաստանէն

Մարի – 02/13/25

Այս նամակը գրած է Մարին, որ կը հովանաւորուի Անի Եսայլեանի կողմէ։

 

Իմ շատ սիրելի հովանաւոր, 

Գրում է ձեզ Մարի… ։ Ես սովորում եմ 7րդ դասարանում։ Այս տարի շատ նոր առարկաներ ենք անցնում՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանութիւն, գրականութիւն։ Ամենաշատը ինձ դուր է գալիս քիմիա առարկան։ Անցեալ դասին լաբորատորիայում շատ հետաքրքիր փորձ ենք արել։ Դասերից յետոյ ես գնում եմ նկարչութեան. ճիշդ է, շատ եմ յոգնում, բայց նկարելուց հանգստանում եմ։ Նկարել եմ բնութիւն, հրեշտակ, «Փոքրիկ իշխանը», Վան Գոգի «Աստղային գիշերը»։ Իմ բոլոր նկարները հաւաքում եմ, որ երբ գաք Հայաստան ձեզ ցոյց տամ։ Խոստանում եմ երբ լաւ նկարչուհի դառնամ ձեզ եմ նկարելու։ 

Շնորհակալ եմ, որ միշտ իմ կողքին էք եւ օգնում էք ամէն ինչով։ Ուզում եմ միշտ առողջ լինէք ու միշտ ժպտաք։ Սիրով կը սպասեմ Ձեր նամակին։ Սիրով՝ Մարի։