Անահիտ – 02/26/25

Այս նամակը գրած է Անահիտը, որ կը հովանաւորուի Անիթա Ներսէսի եւ Տեննիս Քըրփիըսի կողմէ։
Բարեւ ձեզ, սիրելի բարերար,
Ես Անահիտ… եմ, ծնուել եմ Յուլիսի 22–ին Վայք քաղաքում։ Մեր ընտանիքը փոքր է, բայց սրտով հարուստ։ Ապրում ենք երեքով՝ ես, մայրս եւ քոյրս։
Մեր մայրը միշտ եղել է մեր ոյժն ու ամրութիւնը, յատկապէս հօրս կորստից յետոյ։ Նրանով եմ սովորել, թէ ինչպէս պէտք է լինել համբերատար, աշխատասէր ու երբքե չյանձնուել, անգամ եթէ կեանքը ծանր հարուածներ է տալիս։ Իսկ քոյրս ոչ միայն իմ ընտանիքի անդամն է, այլեւ իմ լաւագոյն ընկերը։ Նա ինձ համար դարձել է ուժի եւ յոյսի աղբիւր։ Ես շատ հպարտ եմ, որ ունեմ նման քոյր։ Այսօր իմ առօրեան լի է ուսմամբ ու ինքնազարգացմամբ։ Սովորում եմ Եղէգնաձորի տարածաշրջանային քոլէջում եւ յաճախում եմ անգլերէնի դասերի։ Մեծ հաճոյքով եմ սովորում լեզուն, որովհետեւ հաւատում եմ, որ այն կ՚օգնի ինձ աշխարհին աւելի մօտ զգալ։
Չնայած իմ երազանքները մեծ են, երբեմն թւում է, թէ դրանք հասանելի չեն։ Սակայն իմ մէջ ապրում է մի մծ երազանք, որը գերազանցում է բոլոր ցանկութիւնները։ Ես երազում եմ մի աշխարհ, որտեղ ոչ մի երեխայ չտեսնի այն, ինչ մենք տեսել ենք, ամենակարեւորը լինի խաղաղութիւն։ Խաղաղութիւնը ինձ համար ամենամեծ արժէքն է։
Յարգանքով եւ խորին երախտագիտութեամբ
Անահիտ