Մարիամ – 03/20/25

Այս նամակը գրած է Մարիամը, որ կը հովանաւորուի տէր եւ տիկ. Արթըր Պետրոսեանի կողմէ։
Սիրելի բարերար, յարգանքներով ու մեծ ակնկալիքներով գրում եմ Ձեզ։
Ես … Մարիամն եմ, 13 տարեկան, եւ ապրում եմ Հայաստանի սահմանամերձ Տեղ գիւղում՝ մի վայր, որտեղ բնութիւնն ու դժուարութիւնները միշտ կողք կողքի են եղել։ Մեր գիւղը փոքր է, բայց լի է ուժեղ ու յամառ մարդկանցով, ովքեր չնայած բոլոր դժուարութիւններին, շարունակում են ապրել ու արարել իրենց հողի վրայ։ Ես նոյնպէս այդ մարդկանցից մէկն եմ։
Ցաւօք, վերջին հինգ տարիների ընթացքում իմ կեանքը լցուեց մեծ կորուստներով, որոնք փոխեցին իմ աշխարհը։ Ես կորցրել եմ իմ սիրելի տատիկին, հայրիկին, հօրեղբօրս, նրա կնոջը եւ պապիկիս։ Ամէն մէկի կորուստը խորապէս է ազդել ինձ վրայ։ Տարիների ընթացքում այդ ցաւը մի նոր շերտ է աւելացրել իմ ներսում, բայց միեւնոյն ժամանակ ստիպել է դառնալ աւելի ուժեղ։ Տարիները կարճ են, բայց այդքան կորուստը՝ չափազանց ծանր։
Ապրելով այս դժուար պայմաններում՝ ես հասկանում եմ, թէ որքան կարեւոր է աջակցութիւնը, մանաւանդ այն մարդկանց կողմից, ովքեր ունեն կարողութիւն ու սիրտ՝ օգնելու կարիքաւորներին։
Ձեր կազմակերպութեան մասին լսելով իմ մէջ մեծ յոյս է արթնացել։ Ես հաւատում եմ, որ Ձեր օգնութեան ու ուշադրութեան շնորհիւ հնարաւոր է մեղմացնել մեր ցաւերը, աջակցել երեխաներին, ովքեր ապրում են նման դժուար պայմաններում եւ ապահովել նրանց համար աւելի պայծառ ու յուսալի ապագայ։
Ես երազում եմ այն օրուայ մասին, երբ իմ հայրենի գիւղի երեխաները, ինչպէս ես, կը կարողանանք կրկին ժպտալ ու հաւատալ ապագային՝ իմանալով որ մեր կողքին կանգնած են բարութեան եւ աջակցութեան մարդիկ։
Ես շնորհակալ եմ յարգելի բարերարից եւ «Մեծն Ներսէս» բարեգործական կազմակերպութիւնից։ Եւ ես կարող եմ վստահօրէն ասել որ բարութիւնը կայ։
Սիրով եւ յարգանքներով՝ Մարիամից։