Տիգրան – 03/27/25

Այս շաբթուան նամակը գրած է Տիգրանը, որ կը հովանաւորուի Ռաֆֆի Օվեանի կողմէ։
Բարեւ ձեզ, յարգելի հովանաւոր,
Ես Տիգրան … եմ։ Ծնուել եմ 2008 թ. Սեպտեմբերի 2–ին Եարոսլաւլ քաղաքում։ Ծնողներիս մահից յետոյ ես յայտնուեցի մանկատանը։ Հօրաքոյրս, իմանալով այդ մասին, եկաւ մեր յետեւից եւ դառնալով մեր խնամակալը մեզ իր հետ բերեց Հայաստան, որտեղ էլ այժմ ես ապրում եմ եղբօրս եւ հօրաքրոջս ընտանիքի հետ։
Ես դժուարութեամբ եմ կարողացել յարմարուել Հայաստանում, քանի որ ես ոչինչ գիտէի՝ ոչ մշսկոյթ, ոչ լեզու, ոչ էլ առհասարակ Հայաստանի մասին։ Բայց հօրաքրոջս սիրոյ եւ հոգատարութեան շնորհիւ ես կարողացայ կարճ ժամանակում իմանալ այն ամէնը, ինչ ես նախկինում չգիտէի՝ հայերէն գրել, կարդալ, խօսել, ինչպէս նաեւ Հայաստանի դարաւոր պատմութիւնն ու մշակոյթը։
Այժմ ես սովորում եմ Աշտարակի Սմբատ Շահազիզի անուան թիվ 2 հիմնական դպրոցի 9–րդ դասարանում։ Դրա հետ մէկտեղ ես յաճախում եմ վոլէյբոլի։
Յարգելի հովանաւոր, ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ իմ գլխաւոր նպատակն է բժիշկ դառնալ։
Ես շատ շնորհակալ եմ իմ ընտանիքին, որ նրանք ինձ տուեցին ու շարունակում են տալ ուրախ տարիների կեանք։