Անահիտ – 04/03/25

Այս շաբթուան նամակը գրած է Անահիտը, որ կը հովանաւորուի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ (Ֆիլատելֆիա, Փէնսիլվէնիա) Տիկնանց Միութեան կողմէ։
Բարեւ Ձեզ, ես Անահիտն եմ, 9 տարեկան, Երեւանի։ Սովորում եմ 141 դպրոցում, 4–րդ դասարան, նաեւ յաճախում եմ ակռոբատիկա, ունեմ 3 մեդալ եւ 4 պատուոյ գիր։ Ապրում եմ մայրիկիս, մեծ եղբօրս՝ Ֆրանցի, ու Վահագնի հետ։ Ֆրանցը 24 տարեկան է, Վահագնը 11։ Մեր հետ ապրում է նաեւ մեր կատուն Մանկուս անունով, որին մայրիկս է փրկել մեքենայի տակ ընկնելուց, մենք նրան շատ ենք սիրում, ինքը շատ փափուկ է։ Իսկ հայրիկս հերոս է, նա ապրում է իմ սրտի տնակում, մենք նրան շատ ենք կարօտում, իմ ամենաբարի պապային։
Շուտով պէտք է ելոյթներ ունենանք մեր ակռոբատիկայի խմբով ու պէտք է գնանք ուրիշ երկիր, շատ եմ ուզում յաղթենք։
Իսկ եղբայրս ֆուտբոլիստ է, մամաս վարսավիր, Ֆրանցը գնում է գործի, որ օգնի մամային։
Յարգելի բարերար, մենք շատ շնորհակալ ենք, որ կաք մեր կեանքում ու մեր ընտանիքի կողքին եք։
Անահիտ