Նամակ Հայաստանէն

Լիդիա – 04/10/25

Այս շաբթուան նամակը գրած է Լիդիան, որ կը հովանաւորուի Հենրի Տէյվիսընի կողմէ։

 

Բարեւ, սիրելի հովանաւոր, 

Ձեզ գրում է Լիդիան։ Ես սիրով եմ յաճախում դպրոց, ստանում բարձր գնահատականներ։ Բոլոր ուսուցիչները գոհ են ինձանից։ Սիրում եմ բոլոր առարկաները։ Ազատ ժամանակ սիրում եմ նկարել եւ գիրք կարդալ։ 

Շուտով՝ Ապրիլի 15ին, կը դառնամ 12 տարեկան։  

Անհամբեր սպասում եմ այդ օրուան, որպէսզի նուէրներ ստանամ։

Ուզում եմ նուէր ստանալ կտաւներ եւ իւղաներկեր։

Եղբայրներս նոյնպէս սիրում են նկարել։

Սիրում եմ նաեւ շախմատ խաղալ։ Եղբօրս՝ Ալեքսի հետ, յաճախ եմ շախմատ խաղում։

Սիրում եմ նաեւ երգել։ Երաժշտութեան ուսուցչուհիս ասում է, որ ես լաւ ձայն ունեմ։

Դասերից յետոյ զբաղեցնում եմ եղբայրներիս։

Փոքր եղբայրս, երբ մանկապարտէզից գալիս է տուն, ինձ գրկում է եւ համբուրում։

Ես շատ եմ սիրում իմ մայրիկին եւ երեք եղբայրներիս։

 Ջերմ բարեւներ ձեր ընտանիքին։

Սիրով՝ Լիդիայից