Աստղիկ – 04/24/25

Այս շաբթուան նամակը գրած է Աստղիկը, որ կը հովանաւորուի Ս. Ստեփանոս եկեղեցւոյ (Ուոթըրթաուն, Մէսէչուսէթս) Տիկնանց Միութեան կողմէ։
Բարեւ, իմ սիրելի հովանաւոր,
Ես Աստղիկ… եմ, ծնուել եմ 2009 թ.-ի ապրիլի 9-ին։ Սովորում եմ Երեւանի բժշկական քոլէջում, մանկաբարձական բաժին։ Փորձում եմ ամէն գնով հասնել հայրիկիս երազանքին։
Յիշում եմ, երբ փոքր էի, խաղում էի իմ բժշկական խաղալիքներով, հայրս միշտ պատմում էր բժիշկների մասին, ասում էր, որ այս կեանքում բժիշկը շատ մեծ դեր ունի, իմ հերոսը ասում էր միշտ դու պէտք է այնքան լաւ սովորես որ դառնաս բժշկուհի։ Ճիշդ է, դու ինձ հետ չես, հայրիկ, բայց ես քայլ առ քայլ հասնելու եմ այն ամէնին, ինչը որ երազել էիր ինձ համար, որ երկնքից նայես ու հիանաս ինձանով։
Քոլէջն աւարտելուց յետոյ նպատակ ունեմ սովորել համալսարանում, իմ կարծիքով, ինձ մօտ ամէն ինչ կը ստացուի։ Շնորհակալ ենք մեր սիրելի հովանաւոր, որմեր կողքին էք։ Ամէն անգամ ձեզ նամակ գրելուց յիշում եմ որ Սեպտեմբերի 27-ն էր, մի քանի օր յետոյ հայրս պէտք է մեկնէր առաքելութեան Գերմանիա, սակայն տեղի ունեցաւ պատերազմը, այդպէս էլ հայրիկս ինձ չբերեց բժշկական համազգեստ, որը խօսք էր տուել երբ վերադառնար Գերմանիայից անպայման կը բերի ինձ համար, սակայն չհասցրեց եւ մի րոպէ անգամ չմտածեց իմ մասին եւ գնաց հայրենիքը պաշտպանելու։
Շատ են յիշողութիւններս հայրիկիս մասին, սակայն այդքանը չեմ կարող գրի առնել։