Լիլիթ – 05/15/25

Այս շաբթուան նամակը գրած է Լիլիթը, որ կը հովանաւորուի տիկ. Քարէն Պետրոսեան-Ռիչարտսընի կողմէ։
Բարեւ, իմ շատ սիրելի հովանաւոր,
Իմ անունը Լիլիթ է։ Ես սովորում եմ 1-ին դասարանում, ես շատ եմ սիրում իմ դպրոցը ու իմ դասարանը։ Ես շատ ընկերներ ունեմ դպրոցում։ Ես լաւ եմ սովորում, մենք անցնում ենք տառերը, մնացել են մի քանի տառեր որ վերջացնենք մեր այբբենարանը։
Ես մի քիչ պատմեմ իմ առօրեայից, առաւօտեան գնում եմ դպրոց եղբայրներիս հետ, դպրոցից գալիս եմ տուն, մի քիչ հանգստանում, յետոյ դասերս եմ անում, վերջացնում ու խաղում։ Ու այդպէս իմ օրը անցնում է։
Կը ներէք իմ ջնջումների համար, սա իմ առաջին գրած նամակն է։
Համբոյրներով ձեր՝
Լիլիթ