Նամակ Հայաստանէն

Մանէ – 06/06/25

Այս շաբթուան նամակը գրած է Մանէն, որ կը հովանաւորուի Արաքս Դանիէլեանի կողմէ։

Ես Մանէ … եմ, հերոս Սամուէլ … դուստրը։ Արցախից եմ տեղահանուել։ Հայրս ու հօրեղբայրս զոհուել են Չրականում։ Ես 4,7 տարեկան եմ, քոյրեղբայր չունեմ։ Քանի որ տառաճանաչ չեմ իմ փոխարէն գրում է մայրիկս։

Ես ունեմ թութակներ, շատ եմ սիրում նրանց։ Մայրիկիս հետ կերակրում եմ նրանց, ջուր տալիս։ Շատ եմ սիրում թխուածքներ թխել, աղցաններ պատրաստել մայրիկիս հետ։ Մայրիկս ինձ օգնում է, որ տիկնիկներիս համար հագուստներ կարենք։ 

Սիրում եմ նկարել, պարել, պլաստիրինով գեղեցիկ իրեր պատրաստել։ 

Թերեւս այսքանը իմ մասին։

Յուսով եմ մի օր անձամբ կը ծանօթանամ քեզ հետ։

Քո Մանէ