Նամակ Հայաստանէն

Ամալիա – 06/13/25

Այս շաբթուան նամակը գրած է Ամալիան, որ կը հովանաւորուի Ս. Ստեփանոս եկեղեցւոյ (Ուոթըրթաուն, Մէսէչուսէթս) կողմէ։

 

Բարեւ Ձեզ, յարգելի հովանաւոր,

Ձեզ գրում է … Ամալիայի մայրիկը՝ … Նարինէն, քանի որ Ամալիան դեռ գրել չգիտի։ Այս տարի արդէն դպրոց կը յաճախի եւ յաջորդ նամակը ինքը կը գրի։ Ամալիան շուտով կը դառնայ 6 տարեկան ու ինչքան մեծանում է հարցերն էլ հետը շատանում են, կապուած հայրիկի, հայրենիքի մեր տան հետ։ Հայրիկին գրեթէ չի յիշում, մենակ նկարով ու մեր պատմածներով։ Մէկ-մէկ ասում է՝ ես նկարի հայրիկ չեմ ուզում, ես իրական հայրիկ եմ ուզում, որ իմ հետ խաղայ։

Կորցնելով հայրենիք, տուն ու տեղ, այժմ ապրում ենվ Երեւանում եւ ամէն քայլափոխի մի նոր դժուարութեան ենք հանդիպում, հաւատացեէք այս ամէնը ինչ որ տեղ յաղթահարելի կը լինէր եթէ չլինէր սիրելի մարդու կորուստը։ Ցաւօք, ոչ մի բան չես կարող փոխել եւ ամէն Աստծոյ օր մէջդ ոյժ ես գտնում ապրելու, աշխատելու եւ պայքարելու, քանի որ նպատակ ունես երեխայիդ հասցնելու այն ամէնքն ինչ նրա հայրիկն է ցանկացել։

Չեմ ուզում այնպէս ստացուի որ բողոքում ու տրտնջում ենք կեանքի դժուարութիւններից, ամէն ինչ էլ մարդու համար է։ Աստուած մի դուռ փակում է, միւսը բացում։ Աստծու կամօք թող խաղաղութիւն լինի եւ ոչ մի մանուկ այլեւս պատերազմ չտեսնի։ 

Յարգելի հովանաւոր, խորին երախտագիտութիւնս եմ յայտնում Ձեզ իմ ընտանիքին աջակցելու համար։