Նամակ Հայաստանէն

Մարի – 08/28/25

Այս շաբթուան նամակը գրած է Մարին, որ կը հովանաւորուի տիկ. Անահիտ Սէմէրճեանի կողմէ։

ԵսՄարին եմ, 7 տարեկան։ Ապրում եմ մայրիկիս, տատիկիս ու պապիկիս հետ։ Սովորում եմ Գնդեվազի դպրոցի 2-րդ դասարանում, սիրում եմ անվերջ երգել ու պարել։

Ես երազել շատ եմ սիրում։ Շատ կ՚ուզենայի, որ իմ բոլոր երազանքներս իրականանային։ Ցանկանում եմ ամբողջ աշխարհում լինի սէր ու հոգատարութիւն, որպէսզի մարդիկ չլինեն չար եւ նախանձ ու բոլոր երեխաները միշտ ապրեն խաղաղ երկնքի տակ։

Շնորհակալութիւն եմ յայտնում իմ հովանաւորին ուշադրութեան ու ինձ օգնելու համար։