Նամակ Հայաստանէն

Էմիլի – 09/11/25

Այս շաբթուան նամակը գրած է Էմիլին, որ կը հովանաւորուի տէր եւ տիկ. Արմէն Մուղամեաններու կողմէ։

Բարեւ, սիրելի բարերար,

Քանի որ ես գրել չգիտեմ, գրում է մայրիկս։ Ես Էմիլին եմ, շուտով կը լինեմ 4 տարեկան։

 

Ապրում եմ Երեւանում, մայրիկիս ու քոյրիկիս հետ։ Յաճախում եմ մանկապարտէզ։ Շատ եմ սիրում մուլտֆիլմ նայել, մայրիկիս ու քոյրիկիս հետ զբօսնել։ Ես ծնուել եմ հայրիկիս զոհուելուց յետոյ։ Հիմա շատ եմ լսում նրա մասին։ Հպարտ եմ շատ որ հենց նրա աղջիկն եմ։ Հիմա շատ եմ սիրում մայրիկիս, իսկ քոյրիկիս աւելի շատ։ Ուզում եմ շնորհակալութիւն յայտնեմ Ձեզ, մեզ օգնելու համար։

Էմիլի