Նամակ Հայաստանէն

Անահիտ – 09/18/25

Այս շաբթուան նամակը գրած է Անահիտը, որ կը հովանաւորուի տէր եւ տիկ Նուպար եւ Անի Մկրեաններուն կողմէ։

Յարգելի հովանաւոր,

Ես 4 տարեկան Անահիտն եմ, ապրում եմ Արագած գիւղում, մայրիկիս, եղբօրս, տատիկիս ու պապիկիս հետ։ Բոլորը ինձ շատ են սիրում։ Գիտէք, ես հայրիկ էլ ունեմ, բայց նա հիմա մեր կողքին չէ։ Նա հերոս է, զոհուել է պատերազմում։ Ես նրան շատ եմ կարօտում, բայց գիտեմ, որ նա միշտ նայում է ինձ երկնքից ու պահպանում ինձ։ Ես շատ եմ հպարտանում իմ հայրիկով։ Գիտեմ, որ նա շատ բարի, ուժեղ եւ քաջարի մարդ է եղել։

Հիմա ես դեռ փոքրիկ եմ, գնում եմ մանկապարտէզ, սիրում եմ նկարել, երգել, պարել ու պատմութիւններ յօրինել։ Շատ եմ ուզում մեծանալ ու դպրոց գնալ, շատ բան իմանալ։

Շնորհակալութիւն, որ օգնում էք ինձ ու իմ ընտանիքին։ Շնորհակալութիւն ձեր բարութեան համար։

Մեծ սիրով՝ փոքրիկ Անահիտ