Նամակ Հայաստանէն

Մոնիկան – 09/25/25

Այս շաբթուան նամակը գրած է Մոնիկան, որ կը հովանաւորուի Աւա Սիվի եւ Պրուս Կրինուոլտի կողմէ.

Բարեւ ձեզ, յարգելի հովանաւոր,

Ես Մոնիկա … եմ։ Ապրում եմ Վեդի քաղաքում։ Սովորում եմ Վեդի քաղաքի թիւ 2 դպրոցի 3-րդ դասարանում։ Ես իմ դասերից ամենաշատը սիրում եմ նկարչութիւնը եւ երգը։ Ամենաուժեղ առարկան իմ մօտ ռուսերէնն է։ Ես գերազանց եմ ռուսերէնից։

Դպրոցում ունեմ շատ ընկերներ։ Սիրով գնում եմ դպրոց։ Դասընկերներիս հետ միասին էքսկուրսիա ենք գնում տարբեր տեղեր։ Գնում ենք նաեւ ներկայացում դիտելու։ Ինձ շատ դուր եկաւ «Մոխրոտը» ներկայացումը։

Տանը ես ունեմ ձկներ, ես նրանց կերակրում եմ։ Նրանք շատ փոքրիկ եւ շատ գեղեցիկ են։

Ես ուզում եմ բժշկուհի դառնալ քոյրիկիս նման։ Երազանքս է որ բոլորը խաղաղ ապրեն, մեր մոլորակում չլինեն պատերազմներ։

Ես շատ շնորհակալ եմ Ձեզ, որ մեր կողքին էք։