Նամակ Հայաստանէն

Մարիա – 01/30/26

Այս շաբթուան նամակը գրած է Մարիան, որ կը հովանաւորուի տէր եւ տիկ. Տիրան Քոչայեաններու կողմէ։

Բարեւ Ձեզ, սիրելի բարերար,

Ես Մարիան եմ։ Արդէն 16 տարեկան եմ, այս տարի փոխուել եմ 11-րդ դասարան եւ փորձում եմ հնարաւորինս  լուրջ ու պատասխանատու մօտենալ ուսմանս։ Ամէն օր դպրոց եմ գնում մեծ հետաքրքրութեամբ, քանի որ դասերս ինձ համար կարեւոր հիմք են ապագայի ճանապարհին։

Դպրոցից դուրս յաճախում եմ անգլերէնի պարապմունքների։ Յաջորդ տարի նախատեսում եմ յաճախել հայոց լեզուի պարապմունքների, քանի որ ուսում եմ լաւ պատրստուել աւարտական պետական քննութիւններին եւ համալսարան ընդունուել։ Իմ ամենամեծ երազանցներից է դառնալ թարգմանչուհի։ Շատ եմ սիրում լեզուներ սովորել, քանի որ իւրաքանչիւր լեզու իր հետ բերում է նոր աշխարհ, նոր մշակոյթ ու մտածելակերպ։ Կարծում եմ թարգմանչուհու մասնագիտութիւնը կ՚օգնի ինձ կապել մարդկանց տարբեր երկրներից, օգնել նրանց հասկանալ իրար եւ կիսուել արժէքաւոր գիտելիքներով։

Իմ առօրեան հիմնականում կապուած է դպրոցական եւ արտադպրոցական զբաղմունքների հետ։ Երբ ազատ ժամանակ եմ ունենում, սիրում եմ գիրք կարդալ, երաժշտութիւն լսել եւ ընկերներիս հետ շփուել։ Ընտանիքիս հետ նոյնպէս շատ ժամանակ եմ անցկացնում, օգնում եմ մայրիկիս տնային գործերում եւ փորձում եմ շատ օգտակար լինել։ Այս տարի շատ նոր ծրագրեր ունեմ։ Նպատակ եմ դրել լինել աւելի կազմակերպուած եւ աշխատասէր։ Երբեմն դժուար է ամէն ինչ հասցնել, բայց ես փորձում եմ ժամանակս ճիշդ պլանաւորել։

Յաջողութիւն Ձեզ, սիրելի բարերար։

Աստուած Ձեզ պահապան։