
News
Գոռ – 02/05/26

Այս շաբթուան նամակը գրած է Գոռը, որ կը հովանաւորուի Յասմիկ Իսրայէլեանի կողմէ։
Բարեւ, յարգելի հովանաւոր,
Ձեզ գրում է Գոռ ….. մայրիկ Անի ….։ Գոռը նոր է յաճախում դպրոց եւ դեռ բոլոր տառերը գրել չգիտի։ Գոռի ու իմ անունից ուզում եմ շնորհակալութիւն յայտնել Ձեզ Ձեր բարի գործի համար։ Գոռը այս տարի սկսեց յաճախել Սամուէլ Անտոնեանի անուան համար 8 դպրոցի 1–ին դասարան։ Սովորում է լաւ, մեծ սիրով է յաճախում դպրոց։ Արդէն ունի ընկեր-ընկերուհիներ։ Շփուող ու ընկերասէր է։ Զբաղւում է կարատէով։ Այս տարի մրցումներին զբաղեցրեց առաջին տեղը։ Սիրում է բակում ֆուտբոլ խաղալ ընկերների հետ։
Մինչեւ 2023 թ. ապրում էին Արցախում։ Նրա ամենամեծ երազանքն է վերադառնալ ու նորից ապրել Արցախում։ Հիմա Գոռը ապրում է մայրիկի, քոյրիկի, տատիկի ու պապիկի հետ Աբովեանում։ Նրա քոյրիկի անունը Մարի է։ Մարին Գոռից մեծ է երկու տարով։ Նրանք շատ համերաշխ են։ Միասին խաղում են հետաքրքիր ու տրամաբանական խաղեր։ Մէկ-մէկ քոյրիկը դաս է սովորեցնում նրան։
Ուզում եմ իմ խորին շնորհակալութիւնը յայտնել Ձեզ իմ ընտանիքի կողքին լինելու ու աջակցելու համար։ Թող Ձեր յաջողութիւնները կրկնապատկուեն։