Նամակ Հայաստանէն

Մարիամ – 02/12/26

Այս շաբթուան նամակը գրած է Մարիամը, որ կը հովանաւորուի տէր եւ տիկ. Վահէ եւ Յասմիկ Տոմպալակեաններուն կողմէ։

Բարեւ Ձեզ,

Ես Մարիամ … եմ, ծնուել եմ 2008 թ. Հոկտեմբերի 1-ին Արցախում։ Մանկութիւնս անցել է Ասկերանի շրջան, գիւղ՝ Ուղտասարում։ Յաճախել եմ այնտեղ դպրոց եւ սովորել եմ գերազանց։ Սակայն 2020 թ. Արցախեան 44օրեայ պատերազմը ինձ զրկեց իմ հայրենիքում ապրելու հնարաւորութիւնից։ Մեր գիւղը թշնամուն յանձնուելուց յետոյ ստիպուած եղանք տեղափոխուել Գորիս եւ ապրել վարձով բնակարանում։ Հայրիկս որոշեց գնալ Արցախ եւ ծառայել Արցախի Պաշտպանութեան բանակում (2023 թ.)։ Արցախեան բոլոր պատերազմներին մասնակցել է, տուն վերադառնալով շքանշաններով։ Շատ էր սիրում Արցախը։ 2023 թ. Սեպտեմբերի 19ին սկսուեց Արցախեան հերթական պատերազմը, եւ հայրս գնաց պատերազմ։ Չխնայելով կեանքը կռուեց մինչեւ վերջ եւ ընկաւ հերոսի մահով։ Հպարտ եմ, որ ունեմ հերոս հայրիկ, ու հենց ինքն է իմ հայրը։

Ես ունեմ աշխարհի ամենաբարի եւ ուժեղ մայրիկը։ Նա հոգ է տանում մեր մասին չնայած բոլոր դժուարութիւններին։ Ես ունեմ շատ երազանքներ, որոնցից մէկն է ստանալ բարձրագոյն կրթութիւն եւ սովորել ՀՊՏ [Հայկական Պետական Տնտեսագիտական] համալսարան։ Ու յուսով եմ, որ կը կարողանամ կատարել երազանքս։

Ես հիմա բնակւում եմ Արտաշատում։ Սովորում եմ աւագ դպրոցի 12-րդ դասարանում։ Յաճախում եմ մաթեմատիկայի եւ անգլերէնի պարապմունքների։

Շնորհակալ եմ ձեզանից մեր կողքին լինելու եւ աջակցելու համար։