
News
Խաչիկ – 02/19/26

Այս շաբթուան նամակը գրած է Խաչիկը, որ կը հովանաւորուի տիկ. Քարէն Պետրոսեան Ռիչարտսընի կողմէ։
Բարեւ Ձեզ, իմ շատ սիրելի հովանաւոր։ Ես Խաչիկ … եմ։ Ծնուել եւ ապրում եմ Արմաւիրի մարզի Սարդարապատ գիւղում։ Ապրում եմ մայրիկիս, տատիկիս եւ 5 տարեկան եղբօրս հետ։ Ես 15 տարեկան եմ։ Սովորում եմ Արմաւիրի տարածաշրջանային Պետական Քոլէջի «Հաշուապահական հաշուառում» բաժնի առաջին կուրսում։ Սովորում եմ լաւ։ Ես ցանկանում եմ դառնալ լաւ մասնագէտ, ունենալ լաւ աշխատանք, որպէսզի օգնեմ մայրիկիս։
Ես շատ եմ սիրում սպորտով զբաղուել, ֆուտբոլ խաղալ։ Բայց ամէնից շատ սիրում եմ փոքր եղբօրս հետ ժամանակ անցկացնել։ Քանի որ հայրս զոհուեց եւ չհասցրեց տեսնել եղբօրս, հիմա ես եմ փորձում ամէն ինչ անել, որ եղբայրս իրեն մենակ եւ կիսատ չզգայ։ Հայրս զոհուել է 2020 թ. Սեպտեմբերի 28–ին։ Ինձ համար շատ մեծ ցաւ էր։ Ու ես հիմա ձգտում եմ կատարել հայրիկիս կիսատ մնացած գործերը։ Այդ պատասխանատու գործերում նաեւ Դուք ունէք Ձեր ներդրումը, քանի որ արդէն 5 տարի է, որ գտնւում էք իմ ընտանիքի կողքին եւ օգնում էք մայրիկիս։
Շատ շնորհակալ եմ եւ միշտ շնորհակալ կը լինենք հետագայում էլ մեզ օգնելու համար։