Նամակ Հայաստանէն

Նիկա – 03/19/26

Այս շաբթուան նամակը գրած է Նիկայի կողմէ, որ կը հովանաւորուի Ալթա Միքայէլեանի կողմէ։

Բարեւ, սիրելի հովանաւոր,

Ես Նիկա .. եմ։ Ես 9 տարեկան եմ, սովորում եմ Երեւանի թ. 102 հիմնական դպրոցում։

2020 թուականի 44օրեայ պատերազմի ժամանակ կորցրել եմ իմ հայրիկին, մեր համար կեանքը լրիւութեամբ փոփոխուեց, մենք մնացինք մեն-մենակ այս դժուար աշխարհում։ Ես շատ եմ կապուած եղել իմ հայրիկի հետ, եւ առանց նրա չէի պատկերացնում մետ կեանքը։ Մենք շատ երջանիկ ընտանիք ենք եղել, հայրիկս, մայրիկս, ես եւ եղբայրներս։

2023 թուականին մենք բռնի տեղահանուեցինք մեր սուրբ ու հարազատ հայրենիք Արցախից, մենք կորցրեցինք ամէն ինչ՝ հայրենիք, մեր հողն ու ջուրը, եւ ամենակարեւորը՝ հայրիկիս, մենք շատ դժուարութիւններ յաղթահարելով հասանք այստեղ՝ Հայաստան։

Մեր սիրելի հովանաւոր, ես շատ ուրախ եմ ու հպարտ որ դուք կաք մեր կեանքում, իմ ընտանիքի կողքին էք, Ձեր օգնութիւնը շատ կարեւոր է մեր համար, շատ անհրաժեշտ մեր կեանքում։

Շնորհակալ են Ձեզ Ձեր աջակցութեան համար։ Ձեզ անսահման յաջողութիւն ու երջանկութիւն եմ մաղթում։