Նամակ Հայաստանէն

Սիւզի – 03/26/26

Այս շաբթուան նամակը գրած է Սիւզին, որ կը հովանաւորուի տէր եւ տիկ. Ռիչըրտ Շահտանեանի կողմէ։

Բարեւ ձեզ, յարգելի հովանաւոր,

Ես 44օրեայ պատերազմի զոհուած հերոս Վլադիմիր … աւագ դուստրն եմ՝ Սյուզի …։ Ես 12 տարեկան եմ, ապրում եմ քաղաք Ջերմուկում …։ Ապրում եմ տատիկիս, մայրիկիս, քոյրիկիս եւ եղբօրս հետ։ Ազատ ժամանակ օգնում եմ մայրիկիս, խաղում եմ եղբօրս հետ։

Գնում եմ անգլերէնի եւ մաթեմատիկայի պարապմունքի դասերիս հետ համատեղելով յաճախում եմ Թումօ։ Շատ եմ սիրում Թումոն, այնտեղ նոր հետաքրքիր գիտելիքներ եմ ստանում։ Փորձում եմ լաւ սովորել որ կատարեմ հայրիկիս երազանքը։ Ես սովորում եմ Ջերմուկի կրթահամալիրի 7րդ դասարանում։ Շատ եմ սիրում հանրահաշիւ եւ անգլերէն առարկաները։

Ընկերասէր եմ, երբ ընկերներս տխուր են լինում փորձում եմ օգնել նրանց. միասին գնում ենք բակ զբօսնելու ազատ ժամանակ։ Հայրիկիս երբեք չեմ մոռանում. հպարտ եմ նրանով, ինձ յաճախ հայրիկիս են նմանեցնում եւ տեսքով եւ բնաւորութեամբ։ Ես շատ եմ ուրախանում այդ փաստից, ես գիտեմ որ հայրիկս ֆիզիկապէս մեզ հետ չէ, բայց նա հոգեապէս մեզ հետ է։ Ես շատ եմ կարօտում նրան բայց մայրիկս փորձում է այնպէս անել որ մենք ոչ մի բանի կարիք չունենանք։ Ես շնորհակալ եմ ձեզանից, յարգելի հովանաւոր, որ մեզ չէք մոռանում եւ օգնում էք։