December 10 – Letter from Armenia | Monica
The Prelacy’s Orphan Sponsorship program was established in 1993 and continues to be the central mission of the Prelacy’s projects in Armenia and Artsakh. As part of the program, letters are received regularly from children addressed to their actual or potential sponsors. We are pleased to share some of these letters through Crossroads.
This week’s letter is from Monika* who is sponsored by Homenetmen of Greater Washington.
*In order to protect the privacy of the children we use only their first names.
Dear Sponsor,
I would like you to know me a little more: my name is Monika and I am 11 years old. I go to school #69 named after Sakharov. I live with my dear grandparents, mother, sister, brother, and younger sister in the village of Sayat-Nova of the Ararat region. My favorite pastime is drawing pictures and feeding animals. I participate in the after-school gymnastics classes.
I often help my mother, but my favorite task is to work in the kitchen making salads and tasty food. One more of my pastime activities is swimming. I participated in various competitions and had some good results.
I have several dreams and hope to realize them with time. That is all for now. I wish you and your family all the best, and most importantly good health and a long life. May God always bless your family.
—
«Մեծն Ներսէս» բարեսիրական հասարակական կազմակերպութեան կողմէ կատարուող որբերու հովանաւորութիւնը կը շարունակէ մնալ Ազգ. Առաջնորդարանի Հայաստանի ու Արցախի ծրագիրներուն առանցքը՝ 1993էն ի վեր։ Հովանաւորուած երեխաները կանոնաւորապէս կը թղթակցին իրենց հովանաւորին հետ։ Այդ նամակներէն նմոյշներ կը ներկայացնենք ամէն շաբաթ, յիշելով միայն գրողներուն անունները՝ անոնց ինքնութիւնը գաղտնի պահելու համար։
Այս շաբթուան նամակի հեղինակը՝ Մոնիկան, կը հովանաւորուի ՀՄԸՄի Ուաշինկթընի մասնաճիւղին կողմէ։
«Բարեւ, իմ յարգելի բարերար։ Ուզում եմ մի փոքր ծանօթանաք իմ հետ։
Ես Մոնիկան եմ, տասնմէկ տարեկան, սովորում եմ Սախարովի անուան N69 դպրոցում։ Ես ապրում եմ սիրելի տատիկի, պապիկի, մայրիկի, քոյրիկների եղբօր եւ փոքր քոյրիկիս հետ, Արարատի մարզի գիւղ Սայաթ-Նովայում։
Նախասիրութիւններից սիրում եմ նկարել, կենդանիներին կերակրել։ Զբաղւում եմ նաեւ միաժամանակ ակրոբատիկայի սպորտ դպրոցում։ Ես մայրիկիս յաճախակի օգնում եմ, բայց ամենաշատը սիրում եմ խոհանոցում պատրաստել տարբեր աղցաններ եւ համեղ ուտեստներ։
Մի փոքր էլ աւելացնեմ. իմ զբաղմունքներից մէկն էլ լողն է, շատ մասնակցել եմ տարբեր մրցոյթների եւ անարդիւնք չեն մնացել։ Ունեմ տարբեր երազանքներ, որոնք ժամանակի ընթացքում ի կատար կը դարձնեմ։
Այսքանով աւարտում եմ իմ նամակը, մաղթելով ձեզ եւ ձեր ընտանիքին ամենայն բարիք, ամենակարեւորը՝ առողջութիւն, յաջողութիւն եւ երկար տարիների կեանք։ Եւ թող Աստծոյ ձեռը լինի ձեր տան շեմին»։