Էվելինա – 29 Սեպտեմբեր, 2022
Բարեւ, սիրելի հովանաւոր,
Ես՝ Էվելինա…, ծնուել եմ 2005 թ. Փետրուարի 14ին։ Այժմ սովորում եմ Երեւանի Մխիթար Հերացու անուան բժշկական քոլէջում, ցանկանում եմ դառնալ բժիշկ եւ օգնել մարդկանց։
Հայրս զոհուել է հայկական դիրքերը պաշտպանելիս, նրանից է ինձ փոխանցուել անսահման սէրը հայրենիքիս հանդէպ։ Ապրում եմ մայրիկիս, քոյրիկիս եւ եղբօրս հետ։ Ազատ ժամանակ օգնում եմ մայրիկիս, ինչպէս նաեւ օգնում եմ եղբօրս մաթեմատիկայի դասերը սովորելիս։ Շատ եմ սիրում երգել, նամանաւանդ հայրենասիրական երգեր։
Ես շնորհակալ եմ Ձեզ ինձ օգնելու եւ աջակցելու համար։ Թող Աստուած պահի եւ պահպանի Ձեր ընտանիքը։