Մարիամ – 03/09/23
Այս նամակը գրած է Մարիամը, որ կը հովանաւորուի տէր եւ տիկ. Մարք եւ Յասմիկ Ֆիլիփսներու կողմէ։
Բարեւ, իմ շատ սիրելի հովանաւոր,
Յուսով եմ, որ լաւ էք։ Ուզում եմ մի քիչ պատմել ինձնից։ Այս տարի փոխադրուեցի 8րդ դասարան։ Ճիշդն ասած՝ հաւատս չի գալիս, որ արդէն այսքան մեծացել եմ։ Բայց փոքր դասարանցիներ, երբ տեսնում եմ, հասկանում եմ, որ արդէն իմ հերթն է եկել ինչ-որ բան փոքրերին սովորեցնելու։ Ի միջի այլոց, 8րդ դասարանում մեզ համար նոր առարկաներ կան, օրինակ՝ հասարակագիտութիւն, նախնական զինուորական պատրաստութիւններ, բայց մէկ է՝ իմ սիրելի առարկաները հայոց լեզուն եւ գրականութիւնն են։ Գիտէք, ձմեռը չեմ սիրում։ Ցուրտ է, բակ իջնելու համար հարիւր հատ հագուստ պէտք է հագնել, աշխարհը ասես ու սպիտակ դառնայ ձմրանը, բայց եւ այնպէս, սիրում եմ Ամանորը եւ Սուրբ Ծնունդը, հէքեաթային տօներ են։ Ամէն տարի շատ ենք սպասում այդ տօներին եւ հաճոյքով ենք նշում։
Երբ աւարտեմ դպրոցը, երազում եմ դառնալ իրաւաբան։ Որպէսզի պաշտպանեմ մարդկանց եւ իրենց իրաւունքները։
Ամէն ազատ ժամանակ աղօթում եմ ընտանիքիս, երկրիս եւ ձեր առողջութեան համար։ Շա՛աաատ շնորհակալ եմ Ձեզ։